Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը

Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը: Պուտինն ու Օբաման կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ: Բացի այդ, նրանք քննարկել են Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը»,-ասել է Պեսկովը:

«Նրանք կարևորել են երկկողմ հարաբերություններն ու քննարկել են մի շարք երկկոսմ հարցեր, այդ թվում նաև պարոն Սնոուդենի կարգավիճակը»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---