Այս տարի Երևանում 196 թեքահարթակ կկառուցվի

Այս տարի Երևանում  196 թեքահարթակ կկառուցվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մամուլով տարածված՝ Երևանում կառուցվելիք 100 թեքահարթակի, դրանց նախահաշվի ու ֆինանսական հիմնավորումների, հասցեների և չափերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով:

Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ 2013 թվականի բյուջեով հատկացված 20 մլն դրամով նախատեսում են կառուցել 196 թեքահարթակներ`Բաղրամյան, Կորյուն, Աբովյան, Մոսկովյան, Տերյան և Գ. Լուսավորիչ փողոցներում:

Այժմ կատարվում են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի լրամշակում, ինչը կապված է դրանց տեղի ու դիրքի հետ: Իսկ Գ.Լուսավորիչ փողոցի 7 թեքահարթակների կառուցման աշխատաքներն ավարտվել են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---