Կայացել է կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման նիստ

Կայացել է կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման նիստ

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ:

Նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Օրակարգում ընդգրկված են եղել նախադպրոցական կրթական ծրագրով, տարրական հանրակրթական ծրագրով և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով մի շարք կազմակերպությունների և պետական ուսումնական հաստատությունների լիցենզիա տրամադրելու մասին հարցեր:

Համաձայն օրակարգի` հանձնաժողովը քննարկել է ԿԳՆ լիցանզավորման գործակալության իրականացրած փորձաքննության եզրակացությունները: Նիստի ավարտին հանձնաժողովի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ որոշում են կայացրել բավարարել ներկայացված հայտերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---