Արթուր Ալեքսանյանը Ունիվերսիադայի 1/4 եզրափակչում հաղթել է Վիլիուս Լաուինարիտիսին![]() 16 հուլիսի 2013 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Կազանի Ունիվերսիադայում Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (96 կգ) դուրս է եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում նրան դիմակայել է Վիլիուս Լաուինարիտիսը (Լիտվա), որին հայ ըմբիշը հաղթել է 4:0 հաշվով: Կիսաեզրափակչում նա կմրցի Ալեքսանդր Խրաբովիկ (Բելառուս)- Մեհդի Ալիյարիֆելիզաբադի (Իրան) զույգի հաղթողի հետ: Մինչ այդ Ալեքսանյանը 4:0 հաշվով ուժեղ է եղել թուրք Սուլեյման Դեմիրիից: Իսկ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) հաղթել է Աթաբեկ Ազիզբեկովին (Ղրղզստան), սակայն այնուհետև զիջել է Ռոման Վլասովին (Ռուսաստան): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |