Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանի 75-ամյակը

Սերժ  Սարգսյանը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանի 75-ամյակը

PanARMENIAN.Net - Հայատանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 75-ամյակի առթիվ:

Սարգսյանը բարձր է գնահատել անվանի մտավորականի վաստակը հայ նորագույն արձակի, դրամատուրգիայի և հրապարակախոսության զարգացման ու հարստացման գործում:

Նա նշել է, որ հայ գրականության և թատրոնի մի ողջ դարաշրջան կապված է Զեյթունցյանի սերնդի հետ, որի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է նա:

Նախագահը մաղթել է Զեյթունցյանին ամուր առողջություն և ստեղծագործական նոր հաջողություններ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---