Օլիմպիադա-2012-ը Մեծ Բրիտանիայի տնտեսությունը հարստացրել է 15,05 մլրդ դոլարով![]() 19 հուլիսի 2013 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Մոտ մեկ տարի առաջ Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերն ամբողջովին վաճառվել են` Մեծ Բրիտանիայի տնտեսությունը հարստացնելով 15,05 մլրդ դոլարով: Այդ մասին նշված է բրիտանական կառավարության և Լոնդոնի քաղաքապետարանի կողմից ստեղծված փորձագետների խմբի հրապարակած հաշվետվությունում: « Նախատեսվում է, որ Օլիմպիադայի հետ կապված ծասերը գնալով աճելու են, և մինչև 2020 թվականը եկամուտը կազմելու է 28-40 մլրդ ֆունտ ստերլինգ»,- նշված է փաստաթղթում: Օլիմպիական և Պարալիմպիական խաղերն անցկացնելու համար մեծ Բրիտանիան ծախսել է 8,9 մլրդ ֆունտ ստերլինգ: Հաշվետվությունում մասնագետները նշել են, որ խաղերը շատ մեծ օգուտ են բերել երկրի տնտեսությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |