Միխայիլ Մարկոսով. Նոր թիմում այսպիսի նորամուտի մասին միայն երազել կարելի էր![]() 19 հուլիսի 2013 - 12:43 AMT PanARMENIAN.Net - «Սիբիրի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը , որը իր թիմի հաղթանակն ամրապնդել է «Մորդովիայի» հետ (4:2) Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի 3-րդ տուրում, չի թաքցրել, որ գոհ է իր մեկնարկից: «Միայն երազել կարելի էր այսպիսի նորամուտի մասին, աչքի ընկա հենց առաջին խաղում, - Մարկոսովի խոսքերն է մեջբերում sportbox.ru-ն,- Ամեն ինչ սկսվեց մրցակցի դարպասապահից, որը գնդակը տուգանայինում ինձ տվեց: Նախ մշակեցի գնդակը, իսկ հետո ուղարկեցի դարպասը: Կարևորն այն է, որ թիմը հասավ հաղթանակի»: Հաղթելով «Մորդովիային», «Սիբիրը» վաստակեց 6 միավոր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |