Հայաստանը պարապլանային տուրիզմի զարգացման համար լավ վայր է, սակայն ամեն ինչ թանկ է![]() 19 հուլիսի 2013 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում են գտնվում Ուկրաինայից ժամանած պարապլանիստներ Անտոն Բալիչկինը և Ալեքսանդրա Բալիչկայան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք նշեցին, որ Հայաստանը պարապլանային սպորտի ու տուրիզմի զարգացման համար լավ վայր է, սարերը լավն են ու անվտանգ: «Պարապլանային մարզաձևի համար կարևոր է նաև մարդկանց անվտանգությունը, իսկ այստեղ մեզ մարդիկ լավ են վերաբերվում ու ընդունում: Մենք շատ ենք ցանկանում խմբեր բերել Հայաստան Ուկրաինայից և Ռուսաստանից, սակայն այստեղ ամեն ինչ շատ թանկ է»,- նշեց Բալիչկինը: Ըստ նրա, նախ թանկ է ավիատոմսի արժեքը, բացի այդ էլ Հայաստանում չկան ինֆրաստրուկտուրաներ. «Օրինակի համար ասեմ, որ Մակեդոնիայում թռիչքի մոտ գտնվող վայրում հյուրանոցն արժե 3 եվրո, իսկ այստեղ 12 եվրոյից պակաս չկա»: Բալիչկինը, որն օդում անցկացրել է 1000 ժամ, ասաց, որ շատ մեծ է ցանկությունը Հայաստանում կազմակերպել նաև պարապլանային սպորտի առաջնություն, սակայն առայժմ շուտ է դրա մասին խոսելը: «Առաջնություն կազմակերպելու համար պետք է 2000 եվրո վճարել միջազգային ֆեդերացիային, որպեսզի նա թույլատրի անցկացնել այն: Հովանավոր ունենալու դեպքում կսկսենք այդ ուղղությամբ աշխատանքները»,- նշեց նա: Հայաստանի պարապլանային սպորտի ֆեդերացիայի անդամ Արմեն Սարգսյանն էլ ավելացրեց, որ այս մարզաձևը սովորելու համար երկու ամիսը բավարար է: «Մեր երկրում քիչ են զբաղվողները, որովհետև այն թանկ մարզաձև է: Մարդիկ չունեն շատ գումարներ, բացի այդ էլ զբաղվելու համար ազատ ժամանակ է պետք»,- ավելացրերց Սարգսյանը: Ըստ նրա, Հայաստանի պարապլանային ֆեդերացիան ունի 30 անդամ, ովքեր իրենց սեփական միջոցներով են մարզվում: Պետական ֆինանսավորում չկա: «Պարապլանային սպորտով զբաղվելու համար մարդ պետք է ունենա լավ տեսողություն և առողջ սիրտ: Սակայն ես գիտեմ մարդկանց, ովքեր թույլ տեսողություն ունեն, բայց թռչում են, ու դա չի վնասում նրանց: Ճանաչում եմ և 14 տարեկան պարապլանիստի և 75: Այնպես որ, շատ հետաքրքիր ու լավ ժամանակ անցկացնելու միջոց է սա»,- շեշտեց Բալիչկինը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |