Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Փոթիի մրցաշարի առաջատարներից մեկն է![]() 19 հուլիսի 2013 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող Նանա Ալեքսանդրիայի գավաթում գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր և գրոսմայստերներ Լևան Պանցուլայայի և Լուկա Պաիճաձեի (Վրաստան) հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանն ունի 4,5 միավոր: Իսկ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն ունի 4 միավոր: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |