Ն.Արաս. «Դեռեւս խոսք լինել չի կարող Հայաստանի հետ սահմանը բացելու քննարկումների մասին»

PanARMENIAN.Net - «Իգդիրը միշտ կլինի Ադրբեջանի կողքին: Այն դեպքում, երբ իրավիճակը հակասում է Ադրբեջանի շահերին, խոսք անգամ չի կարող լինել Հայաստանի հետ սահմանը բացելու քննարկումների մասին»,-հայտարարել է Թուրքիայի Հասյաստանին սահմանակից Իգդիրի վիլայեթի տեղական իշխանության ղեկավար Նուրադդին Արասը: «Մեր դիրքորոշումն այս հարցում մնացել է նույնը` ինչպես 10 տարի առաջ»: Սակայն այսօր ադրբեջանական հողերը գրավված են: 1 մլն ադրբեջանցիներ փախստականներ են: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանը քարտեզի վրա Թուրքիայի 11 շրջաններ նշում է որպես սեփական տարածք, իր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ է ներկայացնում, քարոզում է երիտասարդությանը պայքարել այդ հողերի համար, մենք չենք կարող համաձայնվել հայկական սահմանները բացելուն»,-ասել է նա: «Միայն Ադրբեջանի շահերից բխող պայմանավորվածության հասնելու դեպքում մենք կարող ենք մտածել սահմանները բացելու մասին»,-ասել է Նուրադդին Արաս, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---