Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ում 6 տուրից հետո 13-ր տեղում է

Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ում 6 տուրից հետո 13-ր տեղում է

PanARMENIAN.Net - Բելգրադում ընթացող շախմատի կանանց անհատական առաջնությունում արդեն խաղարկվել է 6 տուր: Հայ շախմատիստուհիներից ամենաբարձր տեղը զբաղեցնում է Լիլիթ Մկրտչյանը, որը վերջին տուրում ոչ ոքի է խաղացել Բելա Խոտենաշվիլիի (Վրաստան) հետ: Նա 4,5 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը:

Լիլիթ Գալոյանը, որը զբաղեցնում է 43-րդ տեղը 3,5 միավորով, առավելության է հասել Դայվի Բատիտեի (Լիտվա) նկատմամբ:

Մարիա Կուրսովան միավորներ է կիսել Միկելա Սանդիի (Ռումինիա) հետ, իսկ Աննա Հայրապետյանը` Կրիստինա-Ադելա Ֆոիսորի (Ռումինիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---