Զիմբաբվեում այսօր երկրի նախագահ են ընտրում![]() 31 հուլիսի 2013 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Զիմբաբվեում այսօր երկրի նախագահ են ընտրում: Սինխուանա լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ընտրությունը կտևի 12 ժամ, սակայն անհրաժեշտության դեպքում՝ ընտրատեղամասերը կարող են ավելի երկար աշխատել: Զուգահեռ երկրում ընտրում են նաև խորհրդարանի և ՏԻՄ անդամներին: Ընտրական հանձնաժողովի նախագահ Ռիտա Մակարաուն հայտնել է, որ ընտրությանը գրանցվել է 6,4 մլն ընտրող, որոնց համար բացվել ՝է 9,7 հազար ընտրական տեղամաս: Սպասվում է, որ ընտրությունների արդյունքները հայտնի կլինեն դրանց ավարտից 5 օր անց: Նշենք, որ թեկնածուների թվում են գործող նախագահ 89-ամյա Ռոբերտ Մուգաբեն և ընդդիմադիր վարչապետ Մորգան Ցվանգրաին, ում միջև էլ լինելու է հիմնական մրցակցությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |