Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում մեդալներ են նվաճել 5 հայ ազատ ոճի ըմբիշներ

Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում մեդալներ են նվաճել 5 հայ ազատ ոճի ըմբիշներ

PanARMENIAN.Net - Վանաձորում կայացել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Ելույթ են ունեցել 10 երկրների 140 մարզիկներ:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկած 35 ըմբիշներից մեդալներ են նվաճել հինգը: Մինչև 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ են դարձել Միհրան Ջաբուրյանն ու Օհան Գիքինյանը, Աշոտ Տերտերյանը նվաճել է մինչև 60 կգ քաշային կարգի հաղթողի կոչումը: Բրոնզե մեդալ է նվաճել նաև Նարեկ Սիրունյանը (66 կգ), իսկ Էդգար Ենոքյանը (96 կգ) բավարարվել է արծաթե մեդալով:

Այս մրցաշարն ընտրական է Հայաստանի ազատ ոճի հավաքականի համար, դրանից հետո գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը կնշի այն մարզիկների անունները, որոնք ելույթ կունենան Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---