Գևորգ Ղազարյան. ՉԼ փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո, ես ավելի ոգևորված կխաղամ ազգային հավաքականում![]() 7 օգոստոսի 2013 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Կարագանդայի «Շախտյորի» հարձակվող Գևորգ Ղազարյանի թիմը կարողացել է հաղթահարել Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի արգելքը և մտել փլեյ-օֆֆ: «Մենք, ամենաքիչը Եվրոպայի Լիգայում ենք, բայց չենք մտածում այդ մասին: Սպասում ենք վիճակահանության արդյունքներին: Պատրաստվում ենք փլեյ-օֆֆի խաղերին շատ լրջությամբ: Իհարկե, մենք շատ ենք ցանկանում հանդես գալ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլլում և ամեն ինչ կանենք, որ այդ ուղեգիրը նվաճենք»,- ասել է ֆուտբոլիստը: Նա նաև խոստովանել է, որ միանալու է Հայաստանի ազգային հավաքականին, և ինքն ավելի ոգևորված կխաղա հավաքականում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |