Դավիթ Նալբանդյանը վիրահատությունից հետո վերադարձել է կորտ![]() 8 օգոստոսի 2013 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վիրահատությունից հետո վերադարձել է կորտ և մարզում անցկացրել: Նա խոստովանել է, որ իրեն հիանալի է զգում: «Երբ հարվածում եմ գնդակին, ուսի հատվածում ցավ եմ զգում: Սակայն ամեն դեպքում ուրախ եմ, որ կրկին մարզվում եմ»,- ասել է Նալբանդյանը: Թենիսիստի խոսքով, նա դանդաղ քայլերով կփորձի լավ մարզավիճակ ձեռք բերել: Այս տարվա մայիսին Նալբանդյանը ազդրի և ուսի վիրահատության է ենթարկվել, որը տևել է 6 ժամ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |