Վլադիմիր Գասպարյանը հետ է ուղարկել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունն» արգելող օրինագիծը 8 օգոստոսի 2013 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության կայքէջի «Օրենսդրություն» խորագրի «Հանրային քննարկումներ» և «Նախագծեր» ենթաբաժիններում զետեղվել էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից` հիմք ընդունելով մի քանի տասնյակ մտավորականների դիմում-բողոքները: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, ինչպես և նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ է ուղարկել: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից: Ավելի վաղ PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ ստիկանության իրավաբանական վարչությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ է մշակել, որով, առաջարկվում է տուգանքներ նշանակել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության» համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |