Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Ղազախստանին![]() 12 օգոստոսի 2013 - 10:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2015 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում տոնել է իր առաջին հաղթանակը: Ռաֆայել Նազարյանի սաները հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության են հասել Ղազախստանի նկատմամբ: Հանդիպման միակ գնդակը 4-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո խփել է Գագիկ Պողոսյանը: Ղազախ ֆուտբոլիստներին հաջողվել է ստեղծել բազմաթիվ պահեր, սակայն հիանալի է գործել դարպասապահ Արսեն Բեգլարյանը: Հայաստանի հավաքականի պաշտպանությունն այդ օրն անթերի է եղել: Նաև կենտրոնական պաշտպանների շնորհիվ է, որ հայերին հաջողվել է վերադառնալ 3 միավորով: Հայաստանի ընտրանին 10-րդ խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը, առաջատարը 6 միավորով Իսլանդիան է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |