Զոհվածների քանակը Եգիպտոսում բախումների հետևանքով հասել է 278-ի![]() 15 օգոստոսի 2013 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Զոհվածների քանակը Եգիպտոսում բախումների հետևանքով հասել է 278-ի, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` պաշտոնական տվյալների վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ, ըստ պաշտոնական տվյալների, բախումների արդյունքում 149 ցուցարար է զոհվել՝ Կահիրեում նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցների վրանային ավանները ցրելու ժամանակ: Բացի այդ, զոհվել է 43 ոստիկան, որոնցից 18-ը՝ սպա, այդ թվում՝ երկու գեներալ և երկու գնդապետ: Ռաբիա ալ Ադավիյա մզկիթի մոտ 61 մարդ է զոհվել: Եվս 21-ը զոհվել են Կահիրեի Ալ Նադհա հրապարակի մոտ ցույցը ցրելու ժամանակ: Եգիպտոսի ՆԳՆ-ն բանակային զորամիավորումների հետ համատեղ օգոտոսի 14-ին սկսել է ցրել նախկին նախագահ Մուրսիի ճամբարային վրանները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |