Արթուր Աբրահամ. Պարտության դեպքում այլևս ռինգ դուրս չեմ գա![]() 21 օգոստոսի 2013 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Վիլբեֆորսե Շիխեպոյի հետ մենամարտից առաջ բաց մարզում է անցկացրել: Նա հայտարարել է, որ եթե այդ մենամարտում պարտություն կրի, ապա այլևս ռինգ դուրս չի գա: «Եվս մեկ պարտությունն ինձ համար աղետալի կլինի: Այդ դեպքում ես կհեռանամ բռնցքամարտից: Սա շատ դժվար կլինի ինձ համար, սակայն ես այդպիսի որոշում եմ կայացրել: Պետք է խոստովանեմ, որ դժվար է գիտակցել, որ այլևս բարձր կարգի բռնցքամարտիկ չեմ»,- ասել է Աբրահամը: Սակայն բռնցքամարտիկն ընդգծել է, որ գործը դրան չի հասնի, և ինքը կհաղթի Շիխեպոյին. «Եթե ես վստահ չլինեի, չէի համաձայնվի այդ մենամարտին: Ուղղակի ռինգ դուրս գալն Արթուր Աբրահամի համար չէ»: Աբրահամ- Շիխեպո մենամարտը կկայանա օգոստոսի 24-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |