Զավեն Անդրիասյանը Մտավոր խաղերի օլիմպիադայի արագ շախմատի մրցաշարի հաղթողն է![]() 21 օգոստոսի 2013 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում Մտավոր խաղերի օլիմպիադայի ծրագրով անցկացված արագ շախմատի մրցաշարում նվաճել է գլխավոր մրցանակը: Անդրիասյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Նույնպիսի արդյունք ուներ գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամին (Իրան): Լրացուցիչ «մահվան պարտիայում» հաղթել է հայ շախմատիստը: Երրորդ մրցանակին արժանացել է գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա), որը հաղթողներից հետ է մնացել կես միավորով: Կայծակնային մրցաշարում Անդրիասյանը 18 հնարավորից վաստակել 13,5 միավոր և նվաճել երկրորդ մրցանակը: 14,5 միավորով հաղթող է դարձել գրոսմայստեր Վիտալի Գոլոդը (Իսրայել): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |