Երևանում բացվում է Եկատերինա ֆոն Կլուգենի ցուցահանդեսը

Երևանում բացվում է Եկատերինա ֆոն Կլուգենի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Հայաստանի Նկարիչների միությունում տեղի կունենա ռուսաստանցի տաղանդավոր նկարչուհի Եկատերինա ֆոն Կլուգենի աշխատանքների ցուցահանդեսը, որը խորը հոգևոր իմաստ ունի: Հիմնականում դա բացատրվում է ոչ միայն մշակութային հակումով դեպի հոգևոր արժեքները, այլ նաև Կատերինայի հայկական ծագումով Հերոդինյանցների գծով: Ցուցահանդեսը թեմատիկ կլինի՝ Հայաստանի արքաները, Հայաստանի սրբերը, Հայաստանի մեծերը:

«Իմ ցուցահանդեսով ես ուզում եմ ցույց տալ հայերին, որ հայ լինելը մեծ պատիվ է և նաև որոշակի բեռ, որ Աստված տվել է իր ժողովրդին կոփելու, առավել ուժեղ ու իմաստուն դարձնելու համար նրան: Յուրաքանչյուր հայ հպարտանում է իր հայրենիքով»,-ասում է Եկատերինան:

Եկատերինա ֆոն Կլուգենը ծնվել է Մոսկվայում, նրա հայրը Հաղպատի վանքի 1780թ. վանահայր, արքեպիսկոպոս Դավիթ Հերոդինյանցի անմիջական ժառանգն է արական գծով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---