Լիբանանում զոհերի թիվը հասել է 47![]() 24 օգոստոսի 2013 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած կրկնակի բռնարարքի զոհերի թիվը հասել է 47-ի, հայտնում է Associated Press գործակալությունը՝ իշխանությունների վրա հղումով: Ավելի վաղ հայտարարվել էր 42 զոհի և շուրջ 500 վիրավորների մասին: Մոտ 300 մարդ մինչ օրս հիվանդանոցում է, նրանցից 65-ը կրիտիկական վիճակում են: Տրիպոլիում ամիսներ շարունակ չեն մարում բախումները սունիների ու ալևիների միջև, որոնք տարբեր տեսակետներ ունեն Սիրիայի քաղաքացիական պատերազմի հարցում, որը երկու ճամբարի է կիսել Լիբանանի ողջ հանրությանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |