Բաքուն փորձում է ադրբեջանականացնել Իրանի պոետներին

PanARMENIAN.Net - «Իրանի նախկին նախագահ Մոհամմեդ Խաթամիի բոլոր գրվածքներն այն մասին, որ Նիզամի Գյանջեվին իրանական պոետ է, ճշմարտություն է: Նիզամին գրել եւ ստեղծագործել է ֆարսիով, նա ոչ մի գրվածք չունի ադրբեջաներեն լեզվով»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աֆշար Սուլեյմանլին: Ա.Սուլեյմանլին հայտարարել է, որ ադրբեջանական կողմը չունի ոչ մի ապացույց, ոչ մի փաստ, որը կվկայեր այն մասին, որ Նիզամին գրել է իր ստեղծագործությունները արբեջաներեն: «Նիզամին չի ընթերցել իր բանաստեղծություններն ադրբեջաներեն լեզվով: Նա կարդացել է դրանք ֆարսիով, եւ ավելի ուշ դրանք թարգմանվել են ադրբեջաներեն»,-նշել է դեսպանը: Նա նաեւ նշել է, որ չի կարելի ադրբեջանական բանաստեղծ համարել նաեւ Շահրիյարին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:



Նշենք, որ Պարսկական մշակույթի եւ արվեստի գործիչների ադրբեջանականացումն Ադրբեջանում սկսվել է անցյալ դարի 60-ական թվականներին, երբ իշխանության եկավ Հեյդար Ալիեւը, սկզբում որպես Ադր.ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ, այնուհետեւ` որպես Ադրբեջանի ՀԿ ԿԿ առաջին քարտուղար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---