Հունաստանը պետք չէր ընդգրկել եվրոյի գոտում, հայտարարել է Անգելա Մերկելը![]() 29 օգոստոսի 2013 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերհարդ Շրյոդերի գլխավորած կոալիցիայի վրա է բարդել պատասխանատվությունը Հունաստանում եվրոյի ներդրման հետ կապված ճգնաժամի առաջացման հարցում: «Օրինակ, Հունաստանը պետք չէր ընդգրկել եվրոյի գոտում»,-ասել է Մերկելը նախընտրան միջոցառման ժամանակ: Ըստ կանցլերի, ֆինանսական ճգնաժամը Հունաստանում առաջացավ համաեվրոպական արժույթի ներմուծման ընթացքում թույլ տրված սխալների հետևանքով: «Կանցլեր Շրյոդերն ընդունեց Հունաստանին՝ մեղմացնելով կայունության պակտի չափանիշները»,-մեջբերում են Մերկելին գերմանական ԶԼՄ-ները: Երկու որոշումներն էլ արմատապես սխալ էին, ասել է նա, գրում է Deutsche Welle: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |