Մշակույթի նախարարություն. Շինարարությունը Փակ շուկայում ապօրինի է![]() PanARMENIAN.Net - Մշակույթի նախարարությունը շինարարություն Փակ շուկայում չի թույլատրել, ինչպես նաև այն իրականացնելու որևէ նախագիծ չի հաստատել: Այս մասին այսօր Եվրոպական ժառանգության օրերին նվիրված մամուլի ասուլին՝ անդրադառնալով Փակ շուկայում ավարտին մոտեցող շինարարությանը, ասաց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: «Մշակույթի նախարարությունն իր դիրքորոշումը բազմիցս հայտնել է: Այնտեղ իրականացվող շինարարությունն ապօրինի է: Նախարարությունն իր իրավասության սահմաններում մշտապես բարձրաձայնել է այդ մասին և աշխատել իրեն վերապահված լիազորությունների սահմանում»,- նշեց փոխնախարարը: Նրա խոսքով՝ նախարարությունը բազմիցս նամակներ է ուղարկել հարցով լիազոր բոլոր մարմիններին: «Մենք դատախազության գուրծառույթ չունենք, կարող ենք միայն մեր դիրքորոշումն արտահայտել»,- ասաց Արև Սամուելյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում փոխնախարարը հավելեց, որ բոլոր օրերին ու, հատկապես, Եվրոպական ժառանգության օրերին, «պետք է հարգել ու սիրել սեփական ժառանգությունը», ու դա վերաբերում է բոլորին՝ «սովորական քաղաքացուց՝ մինչև ամենապաշտոնատար անձանց»: «Գուցե դժվարությամբ, բայց մեր իրավասության սահմաններում մենք արել ենք ամեն ինչ»,- եզրափակեց Սամուելյանը: Օրերս համացանցում տարածվել էին Փակ շուկայի նոր լուսանկարները, որտեղ երևում էր ներսում ընթացող շինարարության ընթացքը: Լուսանկարները մեծ աղմուկ էին բարձրացրել համացանցում, որից հետո «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ: Դրանով շարժումը կոչ էր անում կասեցնել ապօրինի շինարարական գործողությունները: Խումբը նաև հուշարձանը հետագայում փչացնելուց դադարեցնելու նպատակով նախաձեռնել էր հերթապահություններ: ![]() Փակ շուկա Փակ շուկայի այսպես կոչված կառուցապատումը սկսվել է 2012-ի հունվարին: Ի սկզբանե նախատեսված էր շուկայի ստորգետնյա հատվածի կառուցապատում: Շինաշխատանքներն իրականացվում էին Մշակույթի նախարարության եզրակացության հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված աշխատանքային նախագծով: Սակայն ամիսներ անց` 2012-ի մայիսին, պարզվեց, որ քանդել են շուկայի հետնամասի ներքին հատվածի երկաթբետոնե կամարաձև կոնստրուկցիաները: Նախքան այդ՝ մարտի 7-ին, ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել էր շուկայի վերգետնյա հատվածի վերակառուցման ուժեղացման և վերականգնման էսքիզային նախագիծը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |