Վ.Պուտին. ԱՄՆ-ն պետք է հիշի իր մյուս գործողությունների մասին աշխարհում, որոնք չլուծեցին խնդիրները

Վ.Պուտին. ԱՄՆ-ն պետք է հիշի իր մյուս գործողությունների մասին աշխարհում, որոնք չլուծեցին խնդիրները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Սիրիային ռազմական հարվածներ հասցնելու մասին որոշում կայացնելուց առաջ, ԱՄՆ-ն պետք է հիշի իր մյուս գործողությունների մասին աշխարհում, որոնք չլուծեցին խնդիրները: Պաստախանելով այն հարցին, թե ինչ կասեր նա Օբամայի հետ հարցազրույցի դեպքում, Վլադիմիր Պուտինն ասել է. «Ես կդիմեի նրան ոչ թե որպես պաշտոնակցի, ոչ թե որպես ԱՄՆ նախագահի, այլ որպես Խաղաղության Նոբելյան մրցանակակրի: Մենք պետք է հիշենք, թե ինչ տեղի ունեցավ վերջին տասնամյակներին, քանի անգամ ԱՄՆ-ն ռազմական հակամարտություն նախաձեռնեց աշխարհի տարբեր անկյուններում: Մի՞թե դա լուծեց խնդիրներից որևէ մեկը: Աֆղանստան, Իրաք՝ չկա ոչ խաղաղություն, ոչ ժողովրդավարություն»,-ասել է Պուտինը լրագրողներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա, «անկասկած, զոհեր կլինեն, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում: «ԱՄՆ հայտարարությունները Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենք օգտագործելու մասին, սադրիչ են»,-ասել է Պուտինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---