Օբաման չի հարձակվի Դամասկոսի վրա առանց Կոնգրեսի թույլտվության

Օբաման չի հարձակվի Դամասկոսի վրա առանց Կոնգրեսի թույլտվության

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան բակում Սիրիայի հարցով հայտարարություն է արել: Նահանգների ղեկավարը հայտարարել է, որ պատրաստվում է Կոնգրեսի թույլտվությունը ստանալ Ասադի դեմ ռազմական գորողություն սկսելու համար: «Ես կհանդիպեմ Կոնգրեսի չորս առաջնորդներին, մենք դեբատներ կանցկացնենք ու կքվեարկենք: Մենք չենք սպասի ՄԱԿ-ի փորձագետների եզրակացություններին ու Անվտանգության խորհրդի համաձայնությանը », - նշել է Օբաման՝ հավելելով, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտակայքում տեղի ունեցած քիմիական հարձակումը վտանգավոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար: Նախագահը նաև նշել է, որ ռազմական գործողությունը կարճ, բայց «նախազգուշացնող» կլինի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---