Ռումբի մասին լուրերը խուճապ են առաջացրել Ստամբուլի օդանավակայանում![]() 2 սեպտեմբերի 2013 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ռումբի մասին կեղծ հայտարարությունը Աթաթուրքի անվան Ստամբուլի օդանավակայանում խաւճապ է առաջացրել, գրում է «Սաբահ» թերթը: Ինչպես հայտնում է պարբերականը, երկուշաբթի առավոտյան Բելգիայի քաղաքացին հայտարարել է, որ օդանավակայանում կայանած իր ավտոմեքենան ականապատված է: Ըստ թերթի, ազգությամբ թուրք Բելգիայի քաղաքացին իր մեքենայով 10 կայանած ավտոմեքենայի է հարվածել, հետո՝ հայտարարել, թե իր մեքենայում պայթուցիկ նյութեր կան: Պատահարի վայր է ժամանել ոստիկանության կարգախումբը, որը պարզել է, որ Բելգիայի քաղաքացու մեքենան ականապատված չէ: Փաստով հարուցվել է քրեական գործ, քննություն է տարվում: Օգոստոսի 14-ին նույնպես հաղորդագրություն էր ստացվել Ստամբուլի օդանավակայանում տեղադրված ռումբի մասին: Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այն ժամանակ հետաձգվեց Turkish Airlines և Lufthansa ավիաընկերոթւյունների 5 չվերթ: Ռումբն, իբր, տեղադրվել էր Գերմանիա ուղևորվող ինքնաթիռներից մեկում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |