ԱՄՆ Սենատում վերացական են համարել Սպիտակ տան բանաձևը Սիրիայի վերաբերյալ և մտադիր են այն փոխել

ԱՄՆ Սենատում վերացական են համարել Սպիտակ տան բանաձևը Սիրիայի վերաբերյալ և մտադիր են այն փոխել

PanARMENIAN.Net - Ամերիկացի սենատորները մտադիր են փոփոխություններ կատարել Սպիտակ տան ներկայացրած բանաձևի նախագծում, որն արտոնում է ռազմական գործողությունները սիրիական ռեժիմի դեմ, լրագրողներին է հայտնել ժողովրդավար սենատոր Պատրիկ Լիհին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Politico թերթի վրա հղումով: «Փաստաթուղթը նախատեսվում է լրամշակել Սենատում»,-ասել է Լիհին: Ըստ նրա, օրենսդիրներից շատերը գտնում են, որ վարչակազմի առաջարկությանը պակասում է կոնկրետությունը: Բանաձևը պետք է հստակ գրված լինի, որպեսզի ընդունվի, գտնում է սենատորը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը օրենսդիրներին պաշտոնական հարցում է հղել ռազմական գործողությանը հավանություն տալու վերաբերյալ: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրն է լինելու զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք կիրառելու հնարավորությունից:

Ռազմական հարվածի անհրաժեշտությունը հիմնավորված է փաստաթղթի նախագծում նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են բոլոր միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ կարգավորումը Սիրիայում կարող է միայն քաղաքական լինել:

Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իսկ ավելի ուշ նաև նախագահ Օբաման հայտարարեցին, որ մտադիր են սահմանափակ հարվածներ հասցնել Սիրիային: Օբաման հավելեց, որ մտադիր է ստանալ Կոնգրեսի թույլտվությունը Ասադի դեմ ռազմական գործողություն սկսելու համար: ԱՄՆ Կոնգրեսն այժմ արձակուրդում է: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտնեց, որ կքննարկի իր գործընկերների հետ Օբամայի առաջարկը, երբ օրենսդիրները վերադառնան աշխատանքի սեպտեմբերի 9-ին:

Ըստ Սահմանադրության, մեկ այլ պետության պատերազմ հայտարարելու իրավունքով օժտված է Կոնգրեսը, սակայն նախագահը կարող է օգտագործել զորքերն արտերկրում 60 օրվա ընթացքում՝ 1973թ. Ռազմական լիազորությունների մասին օրենքի հիման վրա: Բիլլ Քլինթոնն, օրինակ, օգտվեց այդ օրենքից 1999թ., երբ հրամայեց ռմբակոծել Հարավսլավիան:

Սակայն Օբաման իրեն իրավունք է վերապահում ռազմական գործողություն սկսել նույնիսկ փաստաթղթի վերաբերյալ բացասական քվեարկության պարագայում, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Ընդ որում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ժամանակը գլխավորը չէ: «ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահը զեկուցել է ինձ, որ մենք պատրաստ ենք հարված հասցնել ցանկացած պահի ըստ մեր հայեցողության,-ասել է նա:-Ավելին, նա մատնանշել է, որ այդ առաքելությունը կատարելու մեր կարողության համար ժամկետները առանձնակի նշանակություն չունեն: Դրանք նույնքան արդյունավետ կլինեն և վաղը, և հաջորդ շաբաթ, և մեկ ամիս անց»:

Սիրիայում ռազմական գրոծողության դեմ ի սկզբանե հանդես էին գալիս Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը: Ավելի ուշ այդ գաղափարից հրաժարվեցին Գերմանիան ու Մեծ Բրիտանիան: ԱՄՆ-ին դեռևս սատարում է միայն Ֆրանսիան: Ռազմական միջամտությանը դեմ է նաև ԱՄՆ բնակչության մեծ մասը: EPSOS-ի այս շաբաթվա հարցումները վկայում են, որ հարցվածների միայն 20 տոկոսն է հավանություն տալիս նման գործողությանը:

Վերջին 30 տարում ԱՄՆ-ն 7 անգամ միակողմանի ռազմական գործողություններ է ձեռնարկել առանց ՄԱԿ ԱԽ հավանության՝ 1983թ. Գրենադայում, 1989թ. Պանամայում, 1998թ. Աֆղանստանում և Սուդանում, 20001թ. ՆԱՏՕ-ի հետ միասին Հարավսլավիայում, 2003-ին՝ Իրաքում, 2002-ից՝ Պակիստանում, Եմենում ու Սոմալիում: ԱԽ թույլտվությամբ ռազմական ուժ է օգտագործվել նաև Իրաքում 1990թ., Սոմալիում՝ 1993թ., Լիբիայում՝ 2011թ.:

Նշենք, որ իրանական ԶԼՄ-ները, Associated Press-ի վրա հղումով, մեջբերել են գրոհայինների խոստովանություններն առ այն, որ հենց իրենք են քիմիական զենք օգտագործել, ոչ թե Ասադը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ իբր գրոհայինների խումբը հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ քիմիական աղետը Դամասկոսի արվարձաններում տեղի է ունեցել գրոհայինների կողմից թունավոր նյութերի սխալ օգտագործման հետևանքով, որոնք նրանց տրամադրել էր Սաուդյան Արաբիան: Սիրիայում գործող իշխող ռեժիմի հակառակորդները, հայտնելով, որ քիմիական զենքը ստացել են սաուդյան հետախուզության ղեկավար Բենդեր բին Սուլթանից, պարզաբանել են, որ անհրաժեշտ ուսուցում չեն անցել քիմիական զենքի հետ վարվելու վերաբերյալ: Նրանց խոսքով, այդ զենքը պետք է բաժին ընկներ «Ան Նուրսիի ճակատ» ահաբեկչական խմբավորմանը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---