Եգիպտոսում փորձել են պայթեցնել ՆԳՆ ղեկավարին

Եգիպտոսում փորձել են պայթեցնել ՆԳՆ ղեկավարին

PanARMENIAN.Net - Կահիրեում ականապատ մեքենա է պայթել, երբ մեքենայի մոտով անցնում էր Եգիպտոսի ՆԳՆ ղեկավար Մոհամմեդ Իբրահիմի շքախմբի մեքենաները: Իշխանությունները հայտնում են, որ նախարարին հաջողվել է խուսափել մահից, սակայն հարձակման հետևանքով մի քանի մարդ է տուժել:

Մեքենան կայանած էր Իբրահիմի տնից ոչ հեռու՝ Կահիրեի հյուսիս-արևելքում: Իշխանությունները նաև հայտարարել են, որ ոստիկանությունը երկու գրոհայինների է ոչնչացրել, որոնք փորձել են սպանել նախարարին:

Այլ տվյալնելով, ռումբը գցվել է մեքենաների վրա հարևանությամբ կառուցվող շենքի տանիքից, հայտնում է ВВС-ին: Մոհամմեդ Իբրահիմի ՆԳՆ ղեկավար է դարձել իսլամիստ նախագահ Մուրսիի իշխանության օրոք, որին հուլիսին զինվորականները հեռացրեցին իշխանությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---