Ժոզե Մանուել Բարոզու. Սիրիական հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական մեթոդներով![]() 5 սեպտեմբերի 2013 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման վրա, ասել է եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն G20 շրջանակում ճեպազրույցի ժամանակ: Ըստ նրա, իրավիճակը Սիրիայում մեր ժամանակների մեծագույն ողբերգությունն է: «Հարկավոր է, որ միջազգային հանրությունը փոխհամաձայնության գա»,- ասել է Բարոզուն: Մինչդեռ, ըստ սիրիական բանակի գեներալ Մոհամմեդ Իսայի, Սիրիայում խուճապ չկա: Նա նշել է, որ լիարժեք մարտական պատրաստականության է բերվել ռազմատեխնիկան և բոլոր ապաստարանները, որոշ բանակային զորամասեր տեղակայվել են ռազմավարական նշանակության վայրերում, քաղաքներն ու ավանները պաշարում են սննդամթերք ու դեղորայք: «Բայց մարդիկ շարունակում են ապրել այն նույն կյանքով, ինչ ապրում են վերջին 3 տարիներին: Հիստերիա չկա, մարդկանց չեն բաժանում հակագազեր կամ նման մի բան»,- ասել է գեներալը «Գոլոս Ռոսիի» ռադիոընկերությանը տված հարցազրույցում: Արևմուտքի որոշ երկրներ, ինչպես նաև Թուրքիան, կողմ են արտահայտվել Սիրիա ներխուժմանը: Օգոստոսի 21-ին մի շարք ԶԼՄ-ներ տեղեկացրին, որ Դամասկոսի արվարձանում կառավարական ուժերը քիմիական զենք են կիրառել, որի պատճառով մոտ 600 մարդ է զոհվել: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարել էր, որ քիմիական զենքի կիրառումը «կարմիր գիծ» կդառնա Ասադի ռեժիմի համար: ԶԼՄ-ները գրում են, որ Արևմուտքի ՌԾՈւ և ՌՕՈւ պատրաստվում են ներխուժման: 2 տարվա հակամարտության ընթացքում Սիրիայում, ըստ ՄԱԿ տվյալների, մոտ 100 հազար մարդ է զոհվել: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ իրենց հակազդում են լավ զինված գրոհայիններ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |