Թուրքիայում իշխող կուսակցության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել

Թուրքիայում իշխող կուսակցության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել

PanARMENIAN.Net - Անցած գիշեր թուրքական Հաթայ գավառի Անթաքյա շրջանում բողոքի ակցիաներ են կազմակերպվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության դեմ, գրում է Hürriyet-ը:

Ակցիայի ժամանակ անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բախումներ են եղել: Բախումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել:

Մայիսի վերջից Թուրքիայում մոտ երեք շաբաթ տևողությամբ բողոքի ցույցեր անցան, որոնք, ըստ իշխանությունների, հակակառավարական բնույթ էին կրում:Անկարգություների հետևանքովմոտ 4 հազար ցուցարարներտարբեր աստիճանի վնասվածքներ ստացան, 5-ը՝ զոհվեցին, 4,9 հազարը՝ ձերբակալվեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---