Ահմեդ Դավութօղլուն կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին որոշում կայացնել![]() 10 սեպտեմբերի 2013 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի որոշումը երկարաժամկետ ազդեցություն կունենա ԱՄՆ քաղաքականության վրա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Ելույթ ունենալով HaberTurk հեռուստաալիքով, Դավութօղլուն հայտարարել է, որ ինչպիսին էլ լինի Կոնգրեսի որոշումը, դրա ընդունման միջոցն առաջիկայումլայնորեն քննարկվելու է: «Միջազգային հանրությունը չպետք է հրաժարվի զսպման քաղաքականությունից»,- ասել է Դավութօղլուն: Նա նշել է, որ Թուրքիան ընդունում է հնարավոր սպառնալիքների կասեցմանն ուղղված անվտանգության բոլոր միջոցները: «Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ ՄԱԿ զեկույցըպետք է հնարավորինս շուտ հրապարակվի»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանին ու Չինաստանին պետք է ևս մեկ անգամ առաջարկություն անել, եթե նրանք կարողանան արգելափակել ՄԱԿ նախաձեռնությունը Սիրիայի հարցում»: Ակնկալվում էր, որ ԱՄՆ Սենատի անդամները կքվեարկեն բանաձևի վերաբերյալ սեպտեմբերի 11-ին: Դրանից հետո փաստաթուղթը պետք է ներկայացվեր Ներկայացուցիչների պալատ, բայց քվեարկությունը հետաձգվեց: Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով հարցում ուղարկեց օրենսդիրներին: Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում մի քանի անգամ քիմիական զենքկիրառման մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում: Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնին քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ: Ակնկալվում է, որ ՄԱԿ տեսուչներն իրենց եզրակացությունները կհրապարակեն շաբաթվա վերջում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |