Նարեկացու ձեռագիրն արդեն Հայաստանում է12 սեպտեմբերի 2013 - 18:07 AMT PanARMENIAN.Net - eBay առցանց աճուրդում վաճառքի հանված Նարեկացու բացառիկ ձեռագիրը դեռևս Մատենադարանում չէ, բայց արդեն Հայաստանում է: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, սպասում են ձեռագիրը գնած Comedy Club Production ընկերության գլխավոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանի ներկայացուցիչներին, ովքեր էլ այն պաշտոնապես կհանձնեն Մատենադարանին, բայց կոնկրետ օր դեռ նշանակված չէ: Հարցին՝ ինչպե՞ս են պարզել վաճառքի հանված ձեռագրի իսկությունը, Թամրազյանն ասաց, որ այն հետազոտել են Մատենադարանում: Օգոստոսի սկզբին Նարեկացու բացառիկ հայկական ձեռագրերից մեկն eBay-ում աճուրդի էր հանվել, ինչից հետո Մատենադարանից կապ էին հաստատել վաճառողի հետ ու տվյալներ պահանջել: Իմանալով, որ ձեռագիրն աճուրդի է հանվել, Արթուր Ջանիբեկյանը կապվել էր ձեռագրի սեփականատիրոջ հետ ու օգոստոսի 25-ին պայմանավորվել աճուրդը դադարեցնելու մասին: Ձեռագրի նախնական արժեքը 30.000 ԱՄՆ դոլար էր, իսկ աճուրդի վերջնաժամկետն օգոստոսի 26-ն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |