ԱՄՆ-ն չի մեկնաբանում Վենեսուելայի նախագահի համար օդային տարածքը փակելու որոշումը

ԱՄՆ-ն չի մեկնաբանում Վենեսուելայի նախագահի համար օդային տարածքը փակելու որոշումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները փակել են Պուերտո Ռիկոյի օդային տարածքը Վենեսուելայի նախագահի օդանավի համար, հայտնում է ՌԲԿ-ն: Նախագահ Նիկոլաս Մադուրոն եղել է ինքնաթիռում, սակայն դա չի ազդել պաշտոնյաների որոշման վրա, հայտնել է Վենեսուելայի ԱԳ նախարար Էլիաս Հաուան: «Չինաստան մեր թռիչքի նախօրեին մենք ԱՄՆ իշխանություններից տեղեկություն ստացանք, որ մեր թռիչքը ԱՄՆ օդային տարածքում մերժվել է»,-ասել է Հաուան, վենեսուելյան ԶԼՄ-ների մեջբերմամբ:

«Մենք դատապարտում ենք դա որպես հյուսիսամերիկյան կայսրության ևս մեկ ագրեսիա,-հայտարարել է նախարարը:-Ոչ ոք չի կարող արգելել ինքնաթիռին, որը տեղափոխում է հանրապետության նախագահին, որը պետական միջազգային ուղևորություն է կատարում, թռչել այդ տարածքով: Մերժման համար ոչ մի փաստարկ չկա»:

Հաուան հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն չի կարող խոչընդոտել Մադուրոյի այցը Չինաստան, ինչպես նաև հայտարարել է, որ Վենեսուելան իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ միջոցներ սահմանել, եթե ԱՄՆ օդային իշխանությունները չփոխեն որոշումը: Թե ինչ միջոցների մասին է խոսքը, չի ասվում, նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մադուրոն Չինաստան էր թռչում: Միջադեպի այլ մանրամասներ չեն հրապարակվում: Նաև հայտնի չէ, թե ԱՄՆ իշխանություններն ինչով են հիմնավորել իրենց որոշումը:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն մերժել է մուտքի արտոնագրեր տալու հարցում ՄԱԿ-ում Վենեսուելայի պատվիրակությանը: Այդպիսով, Կարակասի դիվանագետները չեն կարողանա մասնակցել ԳՎ աշխատանքին:

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը աշխատանքը կսկսի սեպտեմբերի 24-ին և կաշխատի մինչև հոկտեմբերի 1-ը:

Այս միջադեպից հետո Մադուրոն կարգադրել է նոր երթուղի մշակել:

Այնուամենայնիվ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն սեպտեմբերի լույս 20-ի գիշերը գրել է Twitter-ում, որ Չինաստան է մեկնում: «Առաջ, դեպի Չինաստան: Ժամանակն է քաղել մեր եղբայրական հարաբերությունների պտուղները»,-գրել է նա:

Չինաստանում երկու նախագահները մտադիր են քննարկել փոխգործակցությունը Վենեսուելա կենցաղային տեխնիկայի ու չինական արտադրության համակարգիչների առաքման ոլորտում: «Դրանք օդորոակիչներ են, լվացքի մեքենաներ, սառնարններ, այլ ապրանքներ, որոնք հարկավոր են ժողովրդին: Մենք մեկնում ենք, որպեսզի հաստատենք Վենեսուելայի և Չինաստանի տեխնոլոգիական դաշինքը»,-ասել է Մադուրոն հինգշաբթի երեկոյան իր ելույթում:

Ըստ նրա երկրները համաձայնության են հասել 5-14 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ: «Դա կենսական դաշիքն է մեզ համար մեծ համաշխարհային տերության հետ, և մեր հարաբերությունները հիմնված են հարգանքի, հավասարության և փոխադարչձ օգուտի վրա»,-ասել է Մադուրոն:

Վենեսուելայի նախագահի այցը Չինաստան կտևի մինչև սեպտեմբերի 24-ը:

Պուերտո Ռիկոն արդեն մեկ դարից ավելի է, որ ԱՄՆ հետ ասոցացված տարածքի կարգավիճակ ունի: 2013 թ. նոյեմբերին հանրաքվե անցկացվեց, տեղաբնակները ցանկություն են հայտնել պաշտոնապես մտնել ԱՄՆ կազմի մեջ որպես 51-րդ նահանգ: Նախաձեռնությանը սատարեց ընտրողների 61 տոկոսը: ԱՄՆ-ին միանալու գործընթացը դեռ չի ավարտվել:

Վերջերս լատինամերիկյան նախագահները բախվում են իրենց արևմտյան և արևելյան պաշտոնակիցների կոպիտ վարքի հետ: 2013 թ. հուլիսին ԱՄՆ ԿՀՎ աշխատակից Սնոուդենի հետ կապված սկանդալի ֆոնի վրա Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռը խուզարկության ենթարկվեց Վիեննայի օդանավակայանում: Եվրոպական գործընկերները կարծում էին, որ իրազեկիչը գտնվում է ինքնաթիռում: Բոլիվիայի իշխանությունները դա համարեցին ագրեսիայի ակտ և միջազգային նորմերի կոպիտ խախտում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---