Թուրք ուսանողները բողոքում են ուսանողական ավանի տարածքով ավտոմայրուղու կառուցման դեմ

Թուրք ուսանողները բողոքում են ուսանողական ավանի տարածքով ավտոմայրուղու կառուցման դեմ

PanARMENIAN.Net - Անկարայի Մերձավորարևելյան ինստիտուտի մոտ բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանության միջև, որոնք բողոքում են կամպուսի տարածքով ավտոմայրուղու կառուցման դեմ:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բողոքի դուրս եկած ուսանողները պնդում են, որ նոր ճանապարհի նախագծի իրականացման դեպքում կոչնչացվի ինչպես ուսանողական ավանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող կանաչ գոտին:

Սեպտեմբերի 19-ին խաղաղ ցույցը վերածվեց բախումների: Ցուցարարների դեմ պայքարում ոստիկանությունը արցունքաբեր գազ կիրառեց ու ջրցան մեքենաներ, հայտնում է Press TV-ին:

Բողոքի ցույցերը Թուրքիայում պարբերաբար անցնում են 2013 թվականի մայիսից սկսած, երբ կառավարությունը մտադրվել էր քանդել Գեզի պուրակն ու այդ տեղում առևտրային համալիր կառուցել: Ամառային ակցիաների արդյունքում 5 մարդ զոհվեց, մի քանի հազար մարդ վիրավորվեց ու ձերբակալվեց: Ոստիկանությունը ցուցարաների դեմ մահակներ ու արցունքաբեր գազ կիրառեց:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---