Ռուսաստանն ուզում է փակել Իրանին С-300 համակարգերի առաքումների ձախողման թեման26 սեպտեմբերի 2013 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ցանկանում է, որ Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման ձախողման մասին հարցը անհետանա օրակարգից, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Պայմանագրի ձախողման կապակցությամբ Իրանը պահանջում է Ռուսաստանից 4,2 մլրդ դոլար: Առաքման ձախողումը կապված էր ՄԱԿ ԱԽ բանաձևերի ընդունման հետ: «Մենք կցանկանայինք, որ հարցը կարգավորվեր, որպեսզի այդ խնդիրն անհետանար ռուս-իրանական հարաբերությունների օրակարգից»,-ասել է Ռյաբկովը Russia Arms Expo-2013 ցուցահանդեսում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նա հավելել է, որ հայցը քննվում է Փարիզի վճռաբեկ դատարանում, և նշել է, որ պատրաստ չէ ոչինչ հավելելու ՌԴ նախագահի և «Ռոսօբորոնէքսպորտի» արդեն հրապարակված հայտարարություններին: Այն հարցին, թե հնարավոր է, որ բանակցություններ սկսվեն Իրանին «Անտեյ-2500» զենիթահրթիռային համակարգերի առաքման շուրջ, Ռյաբկովը նշել է. «Ես պահպանում եմ այն սկզբունքը, երբ ինչ-որ բաների մասին, որոնք կոմերցիոն գաղտնիքի են վերաբերում, իսկ այս դեպքում դուք խոսում եք հնարավոր գործարքի մասին, քննարկվում են կոմերցիոն գաղտնիքի պայմաններում»: Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը հայտնել էր, որ ՌԴ իշխանությւնները սկզբունքային որոշում են կայացրել ընդառաջելու Իրանի ցանկություններին միանգամից երկու առանցքային հարցերի շուրջ՝ С-300 արդիականացված համակարգերի առաքման և Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերաբերյալ: Ըստ թերթի Կրեմլին մոտ աղբյուրների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է սկսել մշակել երկու համաձայնագրերը: Առաջինը կոչված է կարգավորելու տարակարծությունը Թեհրանի հետ ՀՕՊ համակարգերի շուրջ: Իրանին կտրամադրվի ЗРК С-300ВМ «Անտեյ-2500» հինգ դիվիզիոն, որի արժեքը մոտ 800 մլն դոլար է, 4 մլրդ դոլարի հայցը հետ կանչելու փոխարեն: Ակնկալվում է, որ Իրանը կհամաձայնվի «Անտեյ-2500» առաքման տարբերակին: Փոխզիջման պատրաստակամության մասին անուղղակիորեն հայտարարել է նաև ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին՝ նա հայտարարել է, որ Իրանի իշխանությունները կարող են «ճկուն գտնվել»: Ռուսաստանը հրաժարվեց Իրան առաքել С-300 համալիրները 2010թ., երբ այդ երկրի դեմ ՄԱԿ-ը պատժամիջոցներ սահմանեց: Իրանական կողմը համապատասխան հայցով դիմել է դատարան և գործը շահելու լավ հնարավորություն ունի, քանի որ ՄԱԿ պատժամիջոցները Թեհրանի դեմ արգելում են հարձակողական զինատեսակների մատակարարումները, իսկ С-300 համալիրները պաշտպանական համակարգ են: Իրանի ՊՆ-ն գրեթե 4 մլրդ դոլար է գնահատում ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերի առաքման ձախողումը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |