83 տարեկանում կյանքից հեռացել է Սոս Սարգսյանը

83 տարեկանում կյանքից հեռացել է Սոս Սարգսյանը

PanARMENIAN.Net - Կյանքի 83 տարում երկարատև հիվանդությունից հետո մահացել է անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ Նա ծնվել էր 1929 թ. հոկտեմբերի 24 Ստեփանավանում։1948 թ. տեղափոխվել էր Երևան, աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1954-ին ավարտել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել էր Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991-ին հիմնադրել էր Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտորն էր, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել էր ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։

Տևական ժամանակ է՝ Սոս Սարգսյանի մոտ առողջական խնդիրներ էին առաջացել, որոնք արտահայտվեցին թոքերի անբավարարվածության տեսքով։ Վարպետը մի քանի անգամ հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղից որոշ ժամանակ բուժվելուց հետո դուրս էր գրվել, բայց տանը ևս բժիշկների հսկողության տակ էր։

Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---