Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ է ընտրվել Ալբերտ Հովսեփյանը29 մարտի 2006 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայի խորհրդարանի նիստում Ալբերտ Հովսեփյանն ընտրվել է խորհրդարանի փոխխոսնակ: Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հրամանագրով փոխխոսնակ Ալեքսանդր Ստրանիչկինը նշանակվել է Աբխազիայի փոխվարչապետ եւ պատգամավորները խորհրդարանի նիստում ազատել են նրան զբաղեցրած պաշտոնից: Ալբերտ Ազատի Հովսեփյանը ծնվել է 1938 թվականի հունվարի 13-ին Աբխազական ԻԽՍՀ Գուլրիպշի շրջանի Փարնաութ գյուղում, ավարտել է Սուխումի մանկավարժական ինստիտուտը: Ուսման ավարտից հետո նա շուրջ 20 տարի աշխատել է որպես 9-րդ հայկական միջնակարգ դպրոցի ուսմասվար, իսկ 1993 թվականից` նույն դպրոցի տնօրեն: Ընտրվել է Աբխազիայի խորհրդարանի` Ժողովրդական ժողովի XIII գումարման պատգամավոր, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |