Մ.Մեյեր. Կոսովոյի կարգավորման մոդելը նույնն է հետխորհրդային հակամարտությունների համար

PanARMENIAN.Net - Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շատ առումներով հիշեցնում է իրավիճակը Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում: Այդ մասին հայտարարել է ՄՊՀ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միխաիլ Մեյերը: «Ես կարծում եմ, մոդելը նույնն է, որն արդեն մշակվում է Արեւմուտքի կողմից Կոսովոյի պարագայում: Եվ Ռուսաստանը առաջարկում է տարածել այդ մոդելը տարածաշրջանի վրա, եւ կիրառել այն այդ թվում նաեւ ղարաբաղյան հարցում: Սակայն, իհարկե, Արեւմուտքը կփորձի բաժանել այդ հասկացությունները` պատճառաբանելով, թե մի բան է Կոսովոն, այլ բան է Ռուսաստանի աջակցությունը վայելող տարածքները: Թե, խեղճ Կոսովոյի ետեւում ոչ մի մեծ տերություն կանգնած չէ, իսկ այս դեպքում` դա Ռուսաստանն է»,-նշել է նա: Նրա խոսքերով, Կոսովոյի կարգավորման մոդելը նույնն է հետխորհրդային հակամարտությունների համար: Հասկանալի է, որ Արեւմուտքը չի ցանկանա գտագործել Կոսովոյի անկախությունը որպես նախադեպ, սակայն Ռուսաստանը կփորձի օգտագործել դա»,-ընդգծել է Միխաիլ Մեյերը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---