Պուտինն ու Օբաման կարող են հանդիպել Բալիում

Պուտինն ու Օբաման կարող են հանդիպել Բալիում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման կարող են հանդիպել Ինդոնեզիայում հոկտեմբերի 7-ին, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Շատ դինամիկ ու օգտակար շփում եղավ Սանկտ Պետերբուրգում՝ «քսանյակի» գագաթաժողովում: Տրամաբանական է, որ հաշվի առնելով սիրիական գծով ընթացող աշխատանքը, նախագահները հանդիպեն նաև Բալիում: Մենք կողմ ենք: Կազմակերպչական պարամետրերը համաձայնեցնում են կողմերը, մենք կարծում ենք, որ նման հանդիպում կլինի»,-ասել է Ուշակովը լրագրողներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա, հանդիպման գաղափարն առաջացավ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) նիստին նախապատրաստման ժամանակ: «Դա մեր նախաձեռնությունն էր, որին անմիջապես սատարեց ամերիկյան կողմը»,-ասել է նա: «Քննարկվելու է սիրիական հարցի վերաբերյալ պայմանավորվածությունների զարգացումը»,-հավելել է նա:

Ուշակովը հիշեցրել է, որ այս տարի ՌԴ ու ԱՄՆ նախագահներն արդեն հանդիպել են Լոխ-Էռնում G8 գագաթաժողովի շրջանակում:

«Մենք միշտ բաց ենք նման շփումների համար: Կարևորում ենք դրանք ինչպես երկկողմ հարցերի քննարկման տեսակետից, այնպես էլ արտաքին քաղաքական թեմաների առումով, ինչը շատ կարևոր է միջազգային անվտանգության ապահովման ու ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման համար»,-ասել է Ուշակովը:

Եթե այս հանդիպումը կայանա, փաստորեն, դա կլինեն ՌԴ և ԱՄՆ նախագահների առաջին երկկողմ բանակցություններն այն բանից հետո, երբ օգոստոսին Բարաք Օբաման հրաժարվեց ժամանել Մոսկվա սիրիական հարցի և ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ կապված տարաձայնությունների ֆոնի վրա:

Օգոստոսի սկզբին Բարաք Օբամայի վարչակազմը չեղյալ հայտարարեց երկկողմ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում: «Պարզ է, որ որոշումը կապված է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենի ոչ մեր մեղքով առաջացած իրավիճակի հետ»,-այն ժամանակ ասաց Յուրի Ուշակովը: Ըստ նրա, հենց ամերիկյան կողմն էր խուսափում ՌԴ հետ արտահանձնման մասին պայմանագիր կնքելուց և հրաժարվում էր Մոսկվային հանձնել ՌԴ տարածքւմ հանցագործություններ կատարծ անձանց:

Այն ժամանակ էլ Սպիտակ տունը չեղյալ հայտարարեց Օբամայի բանակցությունները Պուտինի հետ, որոնք պետք է տեղի ունենային սեպտեմբերին:

Սնոուդենը, որը ԿՀՎ նախկին աշխատակից է, հունիսին հրապարակեց ինտերնետի օգտատերերին հետևելու մասին տեղեկությունները ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով: Դա վրդովեցրեց օտարերկրյա իրավապաշտպաններին ու իշխանությունների ներկայացուցիչներին, իսկ ԱՄՆ-ն չեղյալ հայտարարեց Սնոուդենի անձնագիրը՝ մեղադրելով նրան պետական գաղտնիքները հրապարակելու մեջ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---