Ադրբեջանի զինվորները մեռնում են մեկը մյուսի հետևից՝ կախվել է հերթական շարքայինը![]() 4 հոկտեմբերի 2013 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Այսօր ադրբեջանական Գյանջա քաղաքում հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈւ շարքային Վուղար Սուլեյման օղլի Ջաֆարովի դին, ծնված 1989 թվականին: Ինչպես հայտնում է Vesti.Az-ը, Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչության վրա հղումով, Ջաֆարովին ծառից կախված են հայտնաբերել Գյանջայի Նարիմանովի պողոտայում: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել: Ջաֆարովը զորակոչվել էր Ադրբեջանի Աղդամի շրջանից: Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ՊՆ հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Թուրալ Վագիֆ օղլու Աբդուլլաևը: Սեպտեմբերի 19-ին նա ծեծի է ենթարկվել Էլվին Մանսուրովի ու Վասիֆ Հասանովի կողմից Սումգայիթում: 2013 թվականի 5 ամսում, ըստ Բաքվի պաշտոնական տվյալների, Ադրբեջանի ԶՈւ շարքերում 43 զինվոր է մահացել, որից 35-ը ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, զոհվածների քանակը բանակում գերազանցել է 50: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |