Բուլղարիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Բուլղարիայի խորհրդարանը հրաժարվել է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: «Հայկական հարցը» դժվար թե կրկին ընդգրկվի բուլղարական խորհրդարանի օրակարգում, քանի որ Բուլղարիայի խորհրդարանի ազդեցիկ կուսակցություններից մեկը` «Իրավունքների եւ ազատությունների շարժումը» էթնիկ թուրքական արմատներ ունի: Ավելին, այդ կուսակցությունը Բուլղարիայի կոալիցիոն կառավարության անդամ է: Ինչպես նշում է ՀՀՀ-ն, Բուլղարիայի խորհրդարանը, հավանաբար, չի ցանկանում առճակատման մեջ մտնել թուրքական կառավարության հետ
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---