Ադրբեջանը բողոքի նոտա կհղի ՌԴ ԱԳՆ Օրհան Զեյնալովի պատճառով![]() 17 հոկտեմբերի 2013 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը բողոքի նոտա կհղի ՌԴ ԱԳՆ Օրհան Զեյնալովի ձերբակալության կապակցությամբ, որին կասկածում են մոսկովյան Բիրյուլովո շրջանում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեջ: Բաքուն պահանջելու է հյուպատոսական աջակցություն ցուցաբերել նրան, հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: Ադրբեջանը նոտան կհղի հոկտեմբերի 17-ին, հայտնում է ՌԲԿ-ն: Դեսպանը նշել է, որ փաստաթղթով պահանջելու է հյուպատոսական աջակցություն ցուցաբերել Զեյնալովին: «Փաստաբաններին պետք է թույլ տան այցելել նրան, եթե հարկավոր է, պետք է թարգմանիչ տրամադրվի, ամեն ինչ պետք է իրավական դաշտում կատարվի»,- ասել է Բաքվի դեսպանը: Դեսպանը հիշեցրել է, որ մարդուն մեղավոր կարող է ճանաչել միայն դատարանը: Նա գտնում է, որ հոկտեմբերի լույս 10-ի գիշերը կատարված սպանությունը կենցաղային բնույթի հանցագործություն է, որը հասցրեցին հիստերիայի: Դիվանագետը նաև հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե Զեյնալովը հայրենիքում ևս հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ էր դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների:Բերման է ենթարկվել 400 մարդ: Ոստիկանությունը ձերբակալել է Եգոր Շչերբակովի սպանության գործով կասկածյալ ադրբեջանցի Օրհան Զեյնալովին: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը մոտ 10 տարի է՝ բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի: Քննիչները պարզում են, թե արդյոք Զեյնալովն օրինական հիմունքներով էր Ռուսաստանում: Զեյնալովը ոչ պաշտոնապես խոստովանել է իր մեղքը: Photo: rbc.ru Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |