Freedom House. ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամների նոր կազմը մտահոգիչ է

Freedom House. ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամների նոր կազմը մտահոգիչ է

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհրդի նոր կազմը մտահոգություն է առաջացնում, քանի որ ոչ մշտական անդամների թվում ընտրվել են այնպիսի երկրներ, որտեղ լայնորեն խախտվում են մարդու իրավունքները, հայտարարում են ամերիկյան իրավապաշտպան Freedom House կազմակերպության ներկայացուցիչները:

Ըստ կազմակերպության վարկանիշի, Սաուդյան Արաբիան ու Չադը «անազատ երկրներ են», իսկ Նիգերիան՝ «մասնակի ազատ է»:

Իրավապաշտպանները հորդորել են ՄԱԿ անդամներին նկատի ունենալ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը ՄԱԿ ԱԽ թեկնածու երկրներում՝ կազմի վերաբերյալ քվեարկելիս, հայտնում է INTERFAX.RU-ն:

Նիգերիան, Չադը, Սաուդյան Արաբիան, Լիտվան ու Չիլին կդառնան ՄԱԿ ԱԽ նոր ոչ մշտական անդամներն առաջիկա երկու տարում՝ նրանք կստանձնեն իրենց պարտականությունները 2014 թվականի հունվարի 1-ին:

Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամներն են Ադրբեջանը, Արգենտինան, Լյուքսեմբուրգը, Ռուանդան և Կորեայի Հանրապետությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---