«Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում ռադիոակտիվ ջրի հերթական արտահոսքն է եղել21 հոկտեմբերի 2013 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ օպերատոր ընկերությունը՝ Tokyo Electric Power Company (TEPCO)-ն հայտնել է մի քանի տոննա անձրևաջրի արտահոսքի մասին, որը պարունակում էր բարձր ռադիոակտիվություն ունեցող ստրոնցիում-90, հայտնում է «Ռոյթերսը»: Ջուրն արտահոսել է հատուկ պահեստարաններից, որտեղ այն կուտակվում է սառեցման համակարգից: Ըստ TEPCO-ի, անկանխատեսելի հորդառատ անձրևների պատճառով «Ֆուկուսիմայում» տեղադրված պոմպակայնները չեն հասցրել քաշել ջուրը և այն արտահոսել է պահեստարաններից: Թե որքան ջուր է հասցրել ներթափանցել հողի մեջ, այժմ հայտնի չէ: Այդ երևույթը նկատվել է 11 հողամասերում: Ըստ չափումների, վեցում ռադիացիայի մակարդակը գերազանցել է ջրի արտահոսքի համար հաստատված նորմերը: Մասնավորապես, հայտնաբերվել է ստրոնցիում-90-ի պարունակություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Տեղամասերի մի մասում նկատվել է ցեզիում-134-ի և 137-ի պարունակության գերազանցում: Ընկերությունը չի բացառում, որ ջուրը դրենաժային կանալներով կարող էր ծովը թափվել: Օգոստոսին «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում հայտնաբերվեց 2011 թ. հետո ջրի խոշորագույն արտահոսքը՝ 300 տոննա ռադիոակտիվ ջուր: Ատոմային էներգետիկայի վերահսկողության կոմիտեն INES սանդղակով հաստատել էր վտանգի երրորդ մակարդակը: Ռադիոակտիվ ջրի խնդիրը չլուծվածներից մեկն է մնում «Ֆուկուսիմա-1»-ում: Ստորգետնյա պահեստներում կուտակվել է մոտ 440 հազար տոննա աղտոտված ջուր: Ըստ մասնագետների, կայանի տեխնիկական թունելում կա ևս 15 հազար տոննա: «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարը տեղի է ունեցել 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արևելքում գրանցված 9,0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից հետո: Վթարը վերջին 25 տարվա ընթացքում ամենախոշորն էր Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո: Տեղի էր ունեցել ռադիացիայի արտահոսք դեպի մթնոլորտ և ծով: Վթարը խոշարագույնն էր վերջին 25 տարում Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |