Ղրղզստանն առաջարկել է Ճապոնիային ու Հարավային Կորեային անդամակցել Մաքսային միությանը

Ղրղզստանն առաջարկել է Ճապոնիային ու Հարավային Կորեային անդամակցել Մաքսային միությանը

PanARMENIAN.Net - Դեռ Մաքսային միության անդամ չդարձած Ղրղզստանն արդեն նոր անդամների է ներգրավում այդ միավորման մեջ: Այդպես, Ղրղզստանի փոխվարչապետ Ջոոմարթ Օթորբաևն առաջարկել է Ճապոնիային ու Հարավային Կորեային անդամակցել Մաքսային միությանը, հայտնել է segodnya.ua-ն, Ղրղզստանի կառավարության մամլո ծառայության վրա հղումով:

«Մաքսային միությունը բոլոր շանսերն ունի դառնալու Եվրասիական տնտեսական միության արդյունավետ անդամը: Ես առաջարկում եմ Կորեային ու Ճապոնիային անդամակցել Մաքսային միությանն ու ընդլայնել տնտեսական հնարավորությունները»,-հայտարարել է Ղրղզստանի փոխվարչապետը Սեուլում:

Նա նաև հիշեցրել է, որ Ղրղզստանում բանավեճ է գնում միավորմանն անդամակցելու շուրջ: Հիշեցնենք, ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել էր դուրս գալ միությունից:

Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձևն է Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակում, որը նախատեսում է միասնական մաքսային տարածք: Մասնակից երկրները կիրառում են միասնական մաքսային սակագին ու առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---