Անկարայում ցրել են բողոքի ցույցը

Անկարայում ցրել են բողոքի ցույցը

PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը ջրով ու արցունքաբեր գազով ցրել է հոկտեմբերի 28-ին Անկարայում կազմակերպված ցույցը: Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 2000 մարդ, որոնք բողոքում էին ոստիկանության սպա Ահմեդ Սաբազի կողմից Էթեմ Սարսիուլուկի սպանության դեմ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, ցույցը ցրելու հետևանքով մի քանի մարդ է տուժել:

Հունիսին բախումների հետևանքով 6 մարդ մահացավ, այդ թվում ոստիկաններ: Գործով լսումները կանցնեն դեկտեմբերի 2-ին: Հունիսին Անկարայում ցույցեր տեղի ունեցան ի նշան համերաշխության Ստամբուլի Գեզի հրապարակի ցուցարարների հետ: Ոստիկանությունը ցույցը ցրելու համար ջրցան սարքեր կիրառեց՝ ցուցարարները փորձում էին չարտոնված երթ կազմակերպել:

Ըստ Թուրքիայի ընդդիմադիր մամուլի, փողոց էր դուրս եկել շուրջ 3 մլն մարդ՝ պահանջելով իշխող ԱԶԿ հրաժարականը: Ցուցարարները հավաքվում էին քաղաքի պուրակներում, շատերը մեխակ էին կրում բաճկոնին, որը Թուրքական Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի նախընտրած ծաղիկն է: Մեկնաբաններից շատերն արդեն վերջին իրադարձություններն անվանում են «մեխակների հեղափոխություն»: Ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունը կորցրել է լեգիտիմությունն ու ժողովրդի վստահությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---