ՔԶԱԿ-ը չի կարող այցելել քիմզենքի 2 պահեստարաններ անվտանգության նկատառումներով![]() 29 հոկտեմբերի 2013 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում քիմիական զենքի արսենալների ոչնչացմանը հետևող ՄԱԿ տեսուչների խումբը չի կարող այցելել 23 պահեստարաններից 2-ը: Ըստ փորձագետների, անվտանգության անբավարար մակարդակն այդ օբյեկտներում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ ստիպում է նրանց հրաժարվել տեսչական այցից: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ), հոկտեմբերի 27-ին ներկայացրել է առկա պաշարների մասին հռչակագիրն ու ոչնչացման ընդհանուր պլանը: Մինչև նոյեմբերի 1-ը նախատեսվում է ավարտել արտադրական սարքավորումների ոչնչացումը սիրիական օբյեկտներում, իսկ քիմզենքի պաշարների ամբողջական ոչնչացումը տեղի կունենա մինչև գալիք տարվա կեսը: Ճիշտ է, դիտորդները կասկածներ ունեն, որ կհաջողվի պահպանել այդ ժամկետը հակամարտության պատճառով: Ընդհանուր առմամբ, ինչպես Դամասկոսը նշել է զեկույցում, սիրիական իշխանությունների տնօրինության տակ կա 1000 տոննա քիմիական զենք, թունավոր և քիմիական նյութերի պարունակությամբ 290 տոննա զինամթերք և 1 230 տարբեր տեսակի սպառազինություն քիմիական բաղադրիչներով, հայտնում է euronews-ը: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) Սիրիայում է գտնվում 2013 թվականի հոկտեմբերի 1-ից ի վեր: Դա տեղի է ունենում քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային միանալու շրջանակներում: Սեպտեմբերին Մոսկվան առաջարկեց Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից: Մինչ այդ Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան ռուսական առաջարկն անընդունելի քաղաքական քայլ էր համարել: Ավելի ուշ մեկ այլ ընդդիմադիր կազմակերպության՝ Սիրիայի Ազգային համակարգող կենտրոնի ղեկավար Հեյսամ Մանաան հայտարարել էր, որ ընդդիմությունն առաջարկել է Ռուսաստանի հսկողությանը հանձնել Սիրիայի քիմիական զենքը մինչ անցումային կառավարության ձևավորումը: Մինչդեռ սիրիական ընդդիմության զինված թևը՝ Սիրիայի ազատ բանակը (ՍԱԲ), մերժել էր քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ ռուսական նախաձեռնությունը, հայտարարել էր ՍԱԲ զինված կազմավորումների հրամանատար Սելիմ Իդրիսը: ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |