Բաքվում տարակուսում են. Ադրբեջանցի վոլեյբոլիստուհիների մարզահագուստին ՀՀ դրոշն է![]() 4 նոյեմբերի 2013 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական վոլեյբոլի «Ազերօյլ» կանանց ակումբը, որը ներկայացնում է Ադրբեջանը Չեմպիոնների լիգայում, «շատ զարմացրեց» ադրբեջանցի մարզասերներին: Ինչպես գրում է Sport.1news.az-ը, «Ազերօյլ»-ը զարմացրեց իր մարզահագուստով, որը կրկնում է Հայաստանի դրոշի գույները: Ընդ որում շերտերն այն նույն հերթականությամբ են, ինչ ՀՀ եռագույնին: «Հետաքրքիր է` ո՞ւմ մտքով է անցել ադրբեջանական ակումբին հենց այդ մարզահագուստը հագցնելու «հանճարեղ» գաղափարը: Եթե տարբերակն առաջարկել է ինչ-որ օտարերկյա ընկերություն, ապա ինչո՞ւ է ակումբում այն հավանության արժանցել»,-հարցնում է ադրբեջանական կայքէջը: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Photo: 1news.az Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |